Ժիրինովսկին առաջարկել է ռուսաստանցիներին հիշեցնել ռուս-թուրքականպատերազմներում հաղթանակները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Պետդումայի նիստում առաջարկել է տոնել թուրքական նավատորմի ջախջախումը Սինոպում, ինչով ռուսաստանցիները կհիշեն ռուս-թուրքական պատերազմներում հաղթանակները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Life News-ը: «Ռուսաստանում ներկայիս պայմաններում հարկ է տոնել Սինոպի ճակատամարտի հերթական տարելիցը, երբ փոխծովակալ Պավել Նախիմովը Սեւաստոպոլից 300 կմ հեռավորության վրա ջախջախեց թուրքական նավատորմը», -ասել է Ժիրինովսկին:

Նրա խոսքով` այդ կերպ եւ Նախիմովի մեծ ճակատամարտի մասին ֆիլմից հատվածներ ցուցադրելով պետք է բարձրացնել ռուսաստանցիների տրամադրությունը եւ հիշեցնել նրանց, թե ինչպես են ռուսաստանցիները բոլոր 12 պատերազմներում ջախջախել թուրքերին:

Ժիրինովսկին Պետդումայում նշել է, որ այժմ Թուրքիան մանրամասն ստուգման համար սկսել է հետաձգել Բոսֆորի նեղուցով անցնող ռուսաստանյան նավերը:

«Մենք պետք է նրանց հիշեցնենք, որ ՍՍՀՄ-ի ծաղկման շրջանում թուրքերը նեղուցը մեզ համար փակելու մասին նման հայտարարություն էին արել: Մեր այն ժամանակվա արտգործնախարար Գրոմիկոն հայտարարել էր, որ Միջերկարական ծով դուրս գալու համար ռուսաստանյան նավերին անհրաժեշտ կլինի հրթիռների ընդամենը մի քանի համազարկ: Դրա արդյունքում ի հայտ կգան եւս երկու անցում Միջերկրական ծով: Բայց, ցավոք, արդեն Ստամբուլը չի լինի: Այդ խոսքերից հետո Թուրքիան այլեւս երբեք չէր բարձրացրել ՍՍՀՄ-ի ռազմական նավերի համար Բոսֆորը փակելու մասին հարցը», -ասել է նա, եւ առաջարկել ՌԴ ՆԳՆ-ին հանդես գալ նման հայտարարությամբ:

Դեկտեմբերի 1-ը Ռուսաստանի ռազմական փառքի օրն է` փոխծովակալ Պավել Նախիմովի հրամանատարությամբ ռուսական նավատորմի թուրքական նավատորմի նկատմամբ Սինոպի հրվանդանի մոտ տարած հաղթանակի օրը: Սինոպյան ճակատամարտը պատմության մեջ է մտել որպես առագաստային նավատորմերի վերջին խոշոր ճակատամարտ: Այն տեղի է ունեցել Թուրքիայի սեւծովյան ափին մոտ 1853 թվականի նոյեմբերի 18-ին` հին տոմարով եւ 30-ին` նոր տոմարով: Ռուսաստանի սեւծովյան ռազմածովային տորմիղը մի քանի ժամում ջախջախել էր թուրքական նավատորմին:-

Լուսանկարը` РИА Новости

Հայերեն العربية English

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ