Միջազգային

Մահացել Է Իսրայելում ամենահայտնի խորհրդային լրտեսը՝ Մարկուս Կլինբերգը

2 րոպեի ընթերցում

Մահացել Է Իսրայելում ամենահայտնի խորհրդային լրտեսը՝ Մարկուս Կլինբերգը

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելացի կենսաբան Մարկուս Կլինբերգը, որը 15 տարի բանտ Է նստել Խորհրդային Միության օգտին լրտեսության համար, 97 տարեկան հասակում մահացել Է Փարիզում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով The Jerusalem Post-ին, վերջին տարիներին Կլինբերգը, որին համարում Էին գլխավոր խորհրդային հետախույզն Իսրայելում, առողջության հետ կապված խնդիրներ ուներ:

ԶԼՄ-ների տվյալներով՝ կենսաբանության պրոֆեսորը, որը փոխգնդապետի աստիճանի Էր հասել Իսրայելի պաշտպանության բանակի բժշկական կորպուսում, այնուհետեւ աշխատել Է երկրի ամենագաղտնիացված հիմնարկներից մեկում՝ Նես Ցիոնի կենսաբանական հետազոտությունների ինստիտուտում:

Լրագրողները նշում են, որ հենց այնտեղ Էին արտադրվում կենսաբանական զենքն ու թույները, որոնք Մոսսադն օգտագործում Էր իր գործողություններում:

Կլինբերգը բարձր պաշտոն Էր զբաղեցնում ինստիտուտում եւ մուտք ուներ գաղտնի փաստաթղթեր:

1983 թվականին Կլինբերգին ձերբակալել են այն բանից հետո, երբ նրան մերկացրեց Իսրայելի օգտին աշխատող կրկնակի գործակալը: Զինվորական տրիբունալը Կլինբերգին դատապարտեց 20 տարվա ազատազրկման:

15 տարի հետո նա վաղաժամկետ ազատ արձակվեց: Բանտից դուրս գալուց հետո Կլինբերգը գրեց մի գիրք, որում խոստովանեց, որ իր կինը, որը նույնպես աշխատում Էր ինստիտուտում, լրտեսում Էր հօգուտ Խորհրդային Միության:

2003 թվականին Կլինբերգը տեղափոխվել Էր Փարիզ եւ հաստատվել դստեր ու թոռան մոտ, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում