Թուրքական ապրանքներով լի շուրջ 350 բեռնատարներ չեն կարողանում հատել ՌԴ-ի սահմանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ապրանքներով լի շուրջ 350 բեռնատարներ են կուտակվել ռուս-ուկրաինական եւ ռուս-վրացական սահմանում, որոնց արդեն հինգ օր Է՝ թույլ չեն տալիս անցնել ՌԴ-ի տարածք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է միջազգային փոխադրողների ասոցիացիայի գործադիր կոմիտեի նախագահ Ֆաթիհ Շեները:

Ավելի վաղ ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը հայտարարել Է, որ երկրի կառավարությունը հանձնարարել Է «Ռոսսելխոզնադզոր»-ին՝ ուժեղացնել հսկողությունը Թուրքիայից գյուղատնեսական արտադրանքի մատակարարումների նկատմամբ, ինչպես նաեւ լրացուցիչ ստուգումներ կազմակերպել Ռուսաստանի սահմանում եւ Թուրքիայի տարածքում՝ արտադրության վայրերում:

«Մեր շուրջ 350 բեռնատարներ արդեն հինգերորդ օրն Է՝ կանգնած են մնում Ուկրաինայի եւ Վրաստանի հետ ՌԴ-ի սահմաններում: Դրանց մի մասը վերադառնում Է Թուրքիա, տարանցիկ բեռների մի մասը, որոնք Ուկրաինայի եւ Ռուսաստանի տարածքով փոխադրվում են Ղազախստան, Ղրղզստան, Մոնղոլիա, մենք որոշել ենք ուղարկել այլ երթուղով՝ ծովով դեպի վրացական Փոթի նավահանգիստ, այնուհետեւ Ադրբեջանի տարածքով եւ Կասպից ծովով»,-ասել Է Շեները:

Լուսանկարը` AP

Հայերեն العربية Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ