Հասարակական

Հայաստանն ու Լիբանանը ստորագրել են ռազմական համագործակցության 2016թ. ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Լիբանանը ստորագրել են ռազմական համագործակցության 2016թ. ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-լիբանանյան ռազմական համագործակցության շրջանակներում 2015թ. նոյեմբերի 25-28-ը Լիբանանի Հանրապետությունում է գտնվում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում Լևոն Այվազյանին ընդունելեն Լիբանանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալիդ Սալմենը, ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մանուել Քիրեջյանը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանը և խորացմանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Լիբանանյան կողմի հետ կայացած քննարկումների արդյունքում համաձայնեցվել և ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության զինված ուժերի միջև ռազմական համագործակցության 2016 թվականի ծրագիրը:

Այցի ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունը այցելել է նաև Լիբանանի ռազմաօդային ուժերի, հատուկ նշանակության և այլ ստորաբաժանումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում