Միջազգային

Թուրքիան չի պատրաստվում ներողություն խնդրել ռուսական ինքնաթիռը խոցելու համար

1 րոպեի ընթերցում

 Թուրքիան չի պատրաստվում ներողություն խնդրել ռուսական ինքնաթիռը խոցելու համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարան չի պատրաստվում ներողություն խնդրել ռուսական Սու-24 մարտական ինքնաթիռը խոցելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Կարծում եմ, եթե կա մի կողմ, որը պետք է ներողություն խնդրի, դա մենք չենք: Պետք է ներողություն խնդրեն նրանք, ովքեր խախտել են մեր օդային տարածքը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում