Միջազգային

Հռոմի պապը կենսականորեն կարեւոր Է համարել մուսուլմանների հետ քրիստոնյաների երկխոսությունը

1 րոպեի ընթերցում

Հռոմի պապը կենսականորեն կարեւոր Է համարել մուսուլմանների հետ քրիստոնյաների երկխոսությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը նոյեմբերի 26-ին Քենիայի քրիստոնյաների եւ մուսուլմանների համայնքների առաջնորդներին հայտարարել Է, որ նրանք այլընտրանք չունեն եւ պետք Է երկխոսություն վարեն վերջին ժամանակներս ծայրահեղականների կողմից կատարվող հարձակումների ֆոնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Washington Post ամերիկյան հրատարակությունը:

«Այժմ ես մտածում եմ մեր այն ընդհանուր հավատի կարեւորության մասին, որ Աստվածը, որին մենք ջանում ենք ծառայել, խաղաղության Աստված Է»,-ասել Է քահանայապետը համայնքների ղեկավարների հետ կայացած հանդիպման ժամանակ:

Քենիա ժամանելուց հետո, որտեղից սկսվել Է Հռոմի պապի աֆրիկյան շրջագայությունը, նա հայտարարել Է, որ կրոնը չի կարող օգտագործվել բռնությունն արդարացնելու համար, եւ ցավ Է հայտնել այն բանի համար, որ «շատ հաճախ երիտասարդներին արմատականներ են դարձնում հանուն կրոնի, որպեսզի գժտություն ու վախ տարածեն»:

Քահանայապետը նաեւ պատարագ Է մատուցել Նայրոբիում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում