Մեծ Բրիտանիան պատրաստ Է զգալի միջոցներ հատկացնել Սիրիայի քաղաքների վերականգնման համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան կարող Է զգալի ֆինանսական միջոցներ հատկացնել Սիրիայում մարտական գործողությունների հետեւանքով տուժած քաղաքների վերականգնման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, խորհրդարանում հայտարարել Է Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ջորջ Օսբոռնը:

Նրա խոսքով՝ «եթե Սիրիայում քաղաքական լուծում ձեռք բերվի, ապա դա հնարավոր կդարձնի, որ Մեծ Բրիտանիայի զարգացման նախարարությունը» քննարկի ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը: «Ես ձեզ կարող եմ հավաստիացնել, որ մենք կկարողանայինք զգալի գումարներ հատկացնել Սիրիայի այդ քաղաքների վերականգնման համար»,-ասել Է նախարարը:

Ինչպես ավելի վաղ հայտարարել Էր Օսբոռնը, արտասահմանին, այդ թվում՝ անկայուն ռեժիմներին, օգնություն ցուցաբերելու համար Մեծ Բրիտանիայի բյուջետային ծախսերը մինչեւ 2020 թվականը կավելանան մինչեւ 16,3 մլրդ ֆունտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Բուլղարիայի նախագահն ակնկալում է ԵՄ-ի ավելի մեծ դերակատարում Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունների կարգավորման գործում. BTA

Գրիպի դեմ պատվաստանյութերն արդեն հասանելի են բոլոր պոլիկլինիկաներում, գործելու են նաև շարժական կենտրոններ

Զելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե ցանկանում է հանդիպել Պուտինի հետ. Պեսկով

Իրանի շուրջ տեղի ունեցող գործընթացները բավական մտահոգիչ են, անհամբեր սպասում ենք իրավիճակի կայունացմանը. ՀՀ վարչապետ

Ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի ազգային թիմի առաջիկա խաղերը

Ճապոնիայում թայֆունի զոհերի թիվը հասել է 10-ի

ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Իրանի դեսպանին

Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով

Երևանում մեկնարկում է Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնը

Digitec-ն այս տարի ավելի մեծ ու ներկայանալի է լինելու. ԱՏՁՄ նախագահ