Միջազգային

Թուրքիայի կողմից խփված Սու-24-ի երկրորդ օդաչուն փրկվել է

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի կողմից խփված Սու-24-ի երկրորդ օդաչուն փրկվել է

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում ՌԴ-ի դեսպան Ալեքսանդր Օռլովը նոյեմբերի 25-ին հայտարարել Է, որ սիրիական բանակի զինվորականները գտել ու տարհանել են Թուրքիայի օդուժի կողմից Սիրիայի տարածքում խփված Սու-24-ի օդաչուներից մեկին:«Երկրորդ օդաչուին գտել ու տեղափոխել Է սիրիական բանակը», ասել Է դեսպանը Europe-1 ֆրանսիական ռադիոկայանի եթերում:

Օդաչուի ողջ լինելու և ռազմաբազա տեղափոխվելու տեղեկությունը հաստատեց նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ խփված ինքնաթիռի օդաչուներից մեկն սպանվել է կատապուլտվելուց հետո գետնից գնդակոծման հետեւանքով: Բացի այդ, ուղղաթիռի գնդակոծման հետեւանքով զոհվել է ռուս մի զինծառայող, ուղղաթիռ, որն ուղարկվել էր որոնողա-փրկարարական գործողություն անցկացնելու համար:

Նոյեմբերի 24-ին ռուսական Սու-24 մարտական ինքնաթիռը կործանվել է Սիրիայում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ինքնաթիռը խփվել է Սիրիայի երկնքում թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» դասի հրթիռով եւ ընկել Թուրքիայի սահմանից 4 կիլոմետր հեռավորության վրա: Ռուսաստանի նախագահը դա որակել է «հարված թիկունքին», որը հասցրել են ահաբեկիչների հանցակիցները:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում