Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս ռուսաստանցիներին հրաժարվել Թուրքիա այցելելուց

2 րոպեի ընթերցում

ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս ռուսաստանցիներին հրաժարվել Թուրքիա այցելելուց

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ահաբեկչության վտանգի աճի պատճառով ՌԴ արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս քաղաքացիներին հրաժարվել այդ երկիր այցելելուց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքսը», այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Թուրքական տարածքում ահաբեկչության արտահայտման կրիտիկական զանգվածը, մեր գնահատականով, ոչնչով չի զիջում Եգիպտոսին: Դրա հետ կապված, իհարկե, մենք խորհուրդ ենք տալիս մեր քաղաքացիներին զբոսաշրջության, կամ ցանկացած այլ նպատակներով զերծ մնալ Թուրքական հանրապետություն այցելելուց այս փուլում»,- լրագրողներին ասել է Լավրովը:

Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք-երկինք» հրթիռով եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի օդային տարածքում ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի խոցումը թուրքական օդուժի կողմից անվանել է «հարված թիկունքից», որը հասցվել է Ռուսաստանին «ահաբեկիչների հանցակիցների կողմից»:

«Այդ իրադարձությունը դուրս է ահաբեկչության հետ սովորական պայքարի շրջանակից: Այսօրվա կորուստը կապված է հարվածի հետ, որը մեր մեջքին հասցրեցին ահաբեկիչների հանցակիցները: Այն ինչ այսօր տեղի է ունեցել, ես չեմ կարող այլ կերպ անվանել», -ասել է Պուտինը Հորդանանի թագավոր Աբդալլահ երկրորդի հետ հանդիպման ժամանակ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում