Սու-24-ի կործանումը ողբերգական հետեւանքներ կունենա ռուս-թուրքական հարաբերությունների համար. Պուտին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական ռմբակոծիչը խփվել Է Սիրիայի երկնքում թուրքական F-16 կործանիչից արձակված հրթիռով, երբ գտնվում Էր 6 հազար մետր բարձրության եւ Թուրքիայի սահմանից մեկ կիլոմետր հեռավորության վրա: Այս հայտարարությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արել Է նոյեմբերի 24-ին Սոչիում Հորդանանի Աբդալլա Երկրորդ թագավորի հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Ռուսական Սու-24-ը ոչ մի կերպ չԷր սպառնում Թուրքիային, այն Սիրիայում գործողություն Էր իրականացնում ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, ընդգծել Է պետության ղեկավարը:

Սու-24-ի կործանումը դուրս Է գալիս ահաբեկչության դեմ մղվող պայքարի շրջանակներից, սա հարված Է, որը ՌԴ-ին թիկունքից հասցրին ահաբեկիչների հանցակիցները, նշել Է Պուտինը: Նրա խոսքով, ՌԴ-ն վաղուց Էր արձանագրել Սիրիայի՝ ահաբեկիչների կողմից գրավված շրջաններից նավթի մատակարումները Թուրքիային:

Ռուսաստանը չի հանդուժի այդ հանցագործությունը՝ ռուսական Սու-24-ի վրա գրոհը, ընդգծել Է նախագահը: «Այսօրվա ողբերգական իրադարձությունը լուրջ հետեւանքներ կունենա ռուս-թուրքական հարաբերությունների համար»,- հավելել Է նա:

Պուտինը նշել Է, որ ռուսական ինքնաթիռի կործանման կապակցությամբ ՆԱՏՕ-ի գծով գործընկերներին Թուրքիայի դիմումը դաշինքը ԴԱԻՇ-ին ծառայեցնելու փորձ Է հիշեցնում:

Հայերեն العربية English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ