Միջազգային

Ռուսական նավերը Կասպից ծովից թևավոր հրթիռներով հարվածներ են հասցրել Սիրիայում ԻՊ-ի 7 դիրքերի

1 րոպեի ընթերցում

Ռուսական նավերը Կասպից ծովից թևավոր հրթիռներով հարվածներ են հասցրել Սիրիայում ԻՊ-ի 7 դիրքերի

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական նավերը Կասպից ծովից 18 թևավոր հրթիռներով հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Նոյեմբերի 20-ին Կասպից ծովի նավատորմի նավերը 18 թևավոր հրթիռ են բաց թողել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 7 դիրքերի վրա Ռաքքայի, Իդլիբի և Հալեպի շրջաններում»,- ասել է Շոյգուն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում