Միջազգային

Մալիի հատուկ նշանակության ուժերը հյուրանոցում պատանդառվածների ազատման գործողություն են սկսել

2 րոպեի ընթերցում

Մալիի հատուկ նշանակության ուժերը հյուրանոցում պատանդառվածների ազատման գործողություն են սկսել

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալիի հատուկ նշանակության ուժերը Բոմակոյի Radisson հյուրանոցում պատանդառվածների ազատման գործողություն են սկսել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասուշիեյթեդ պրես»-ին: Շուրջ քսան մարդու հաջողվել է դուրս բերել շենքից:

Ըստ վերջին տվյալների՝ զինյալների ձեռքով երեք մարդ Է սպանվել: Պատանդների թվում են Թուրքիայի, Ֆրանսիայի եւ Չինաստանի քաղաքացիներ:

«Ֆրանսպրես»-ը հաղորդել Է, որ նոյեմբերի 20-ի առավոտյան երկու ահաբեկիչներ 170 մարդ են պատանդ վերցրել Բոմակոյի Radisson հյուրանոցում: Խոսքը վերաբերում Է 140 կենվորների եւ հյուրանոցի 30 ծառայողների:

Մալիի անվտանգության ծառայությունների տեղեկատվության համաձայն, զինյալները հյուրանոցի տարածք են թափանցել դիվանագիտական համարանիշեր ունեցող ավտոմեքենայով:

Ահաբեկիչների կողմից պատանդառվածների թվում կարող Է գտնվել Աֆրիկայի ամենահարուստ մարդը՝ նիգերիացի միլիարդատեր Ալիկո Դանգոտեն: Այդ մասին հաղորդել Է «Ալ Ջազիրա»-ն:

Ինչպես հաղորդել Է Reuters-ը, պատանդներից առնվազն վեցը «Թյուրքիշ Էյրլայնզ» ավիաընկերության աշխատակիցներն են:

Ահաբեկիչների կողմից պատանդառվածների թվում կան Ֆրանսիայի քաղաքացիներ: Այդ մասին հայտնել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարչակազմում:

Հոնգոնգի ռադիոն, հղում անելով Մալիում ՉԺՀ-ի դեսպանությանը, հաղորդել Է, որ պատանդառվածներից առնվազն տասը Չինաստանի քաղաքացիներ են:

Մալիի նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթան ընդհատել Է իր այցը Չադ եւ որոշում Է ընդունել վերադառնալ Բոմակո: Այդ մասին հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում