Միջազգային

Փարիզում ահաբեկչության կազմակերպիչը ողբերգության օրը քաղաքում է եղել

1 րոպեի ընթերցում

Փարիզում ահաբեկչության կազմակերպիչը ողբերգության օրը քաղաքում է եղել

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոչնչացված ահաբեկիչ Աբդելհամիդ Աբաուդը, որը համարվում Է Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների կազմակեպիչներից մեկը, գրոհի օրը Ֆրանսիայի մայրաքաղաքում Է եղել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 20-ին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:

Այսպես, նոյեմբերի 13-ին ժամը մոտավորապես 22-ին երկու տեսախցիկներ նրան գրանցել են մետրոյի՝ Մոնտրյոյի մերձակա «Կրուա դե Շավո» կայարանում, որը 250 մետր Է հեռու այն վայրից, որտեղ ավելի ուշ հայտնաբերվել Է սեւ գույնի «Սեատ» ավտոմեքենան, որը, ինչպես ենթադրվում Է, օգտագործվել Է ահաբեկիչների կողմից: Մեքենայում գտել են «Կալաշնիկով» ինքնաձիգեր: Փոխադրամիջոցը վարձակալվել Էր Իբրահիմ Աբդեսլամի անունով, որը մյուս ահաբեկչի՝ հետախուզման մեջ գտնվող Սալահ Աբդեսլամի եղբայրն Է:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, Աբաուդին հաջողվել Է ոչնչացնել ոստիկանության հատուկ նշանակության գործողության ընթացքում, որը նոյեմբերի 18-ին անցկացվել Է Փարիզի Սեն Դենի արվարձանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում