Հասարակական

Հայերը եվրոպացի են. ԵՄ դեսպանը ցանկանում է Հայաստանում ավելի շատ ԵՄ դրոշներ տեսնել

2 րոպեի ընթերցում

Հայերը եվրոպացի են. ԵՄ դեսպանը ցանկանում է Հայաստանում ավելի շատ ԵՄ դրոշներ տեսնել

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին կարծում է, որ պետք է ՀՀ-ում ԵՄ ծրագրերի տեսանելիության մակարդակը բարձրացնել: Նրա գնահատականով` ընթացիկ տարում Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում 15 միլիոն եվրոյի ծրագրերի իրականացումը լուրջ ներդրում է: «Վրաստանը, որը Հայաստանից իր չափերով մեծ է եւ Ասոցացման համաձայնագրի մաս է, ստանում է 100 մլն եվրո:Իսկ ինչ են արվում մեր կողմից տրվող գումարները. դրանք ծախսվում են Հայաստանում իրականացվող ծրագրերի վրա: Մեր ներդրումները բավական բազմազան են` կոշտ աղբի վերամշակման, ջրի մաքրման, դատարանների համար նոր շինությունների կառուցման աշխատանքներից մինչև մարդու իրավունքների պաշտանության ամրապնդման ծրագրեր: Ֆինասնական մեծ փաթեթ է ներդրվել արդարադատության բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Պյոտր Սվիտալսկին:

ԵՄ դեսպանը հավելեց, որ իրենց աշխատանքն ավելի շատ գնահատման կարիք ունի, դրանք ավելի մեծ տեսանելիության են արժանի: «Ես կուզենայի ավելի շատ ԵՄ դրոշներ տեսնել Հայաստանում, դա նաև ձեր դրոշն է: Սա այն դրոշն է, որը Եվրամիությունը կիսում է Եվրոպայի խորհրդի հետ, իսկ Հայաստանը ԵԽ-ի անդամ է: Դուք ունեք ձեր շատ լուրջ եվրոպական հավաստագիրը, մի վախեցեք ցույց տալ, որ դուք եվրոպացի եք»,-եզրափակեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում