Քոնանի` Հայաստանի մասին երկար սպասված հաղորդումն արդեն համացանցում է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հայտնի «Քոնան» հեռուստաշոուի՝ Հայաստանի մասին պատմող հաղորդումն արդեն հասանելի է համացանցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հաղորդման հեղինակ և վարող Քոնան Օ’Բրայենն իր օգնականին՝ Սոնա Մովսեսյանին բերում է հայրենիք՝ Հայաստան, որտեղ էլ սկսվում են նրանց արկածներն ու բացահայտումները:

Հաղորդման վերաբերյալ ամենրիկյան հեղինակավոր Huffington Post պարբերականը գրել էր. «Ամերիկյան հայտնի շոումեն Քոնան Օ'Բրայենի «Քոնան» հեռուստաշոուի՝ Հայաստանի մասին պատմող հաղորդումը ոչ միայն լավ կզվարճացնի բոլոր հեռուստադիտողներին, այլև կդիպչի հոգու նուրբ լարերին»:

«Քոնան» շոուի՝ Հայաստանի մասին պատմող հաղորդումը ներկայացնում է, թե ինչպես է Քոնանն իր արդեն 6 տարվա օգնականի՝ Սոնա Մովսեսյանի ընտանիքին հայտնում, որ ցանկանում է նրան իր հետ տանել Հայաստան:

Այստեղ նրանք այցելում են մայրաքաղաք Երևանի տեսարժան վայրեր, լինում են հայկական շուկայում, որտեղ Քոնանը փորձում է վաճառողների հետ խոսել հայերեն՝ մեջբերելով այնպիսի արտահայտություններ, ինչպես «Ջիգյարդ ուտեմ», «Մեռնեմ ջանիդ» և այլն:

Էրեբունի-Երևան տոնակատարությունների օրն ականատես է լինում կենտրոնում կազմակերպված մեքենաների ցուցադրությանը, սիրիահայ երիտասարդների հետ մասնակցում է երևանյան գլխավոր համերգին: Հայաստանի մյուս շրջաններ այցելության ժամանակ նա տեսնում է հայ հովիվների և զարմանում՝ ինչու նրանք ավանդական հովվի հագուստ չեն կրում: Փոխարենը դա անում է հենց ինքը՝ Քոնանը:

Նա նկարահանվում է հայկական «Ուրիշի հոգին» հեռուստասերիալի դրվագներից մեկում, ծանոթանում հայկական գորգերին, լավաշի և տնական օղու պատրաստման գործընթացին:

Քոնանի և Սոնայի՝ Հայաստան կատարած այցի ամենահուզիչ պահը Հայոց ցեղասպանության հուշամալիր այցելությունն է, որտեղ Սոնան իր ընտանիքի պատմությունը պատմելիս չի կարողանում զսպել արցունքները: Նա նշում է, որ իր ընտանիքը պատմական Հայաստանի Սեբաստիա նահանգից է: Սոնան ընդգծում է, որ կցանկանար այստեղ վերադառնալ իր ընկերների ու ընտանիքի հետ՝ հավելելով, որ ցանկության դեպքում Քոնանը ևս կարող է միանալ իրենց:

Հայերեն العربية English Русский

Մունդիալ-2026. Իսպանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր. Քննչական կոմիտե

Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին

Համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող առյուծները տեղափոխվել են Կենդանաբանական այգի

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահը կայցելի ԱՄՆ

Viva-ն ձեռք է բերել Ovio-ն՝ թվային կոնվերգենտությունը զարգացնելու և պրոդուկտային առաջնորդությունն ամրապնդելու նպատակով

Արագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան զոհեր

ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ հայկական ընկերությունները մասնակցել են «GITEX AI EUROPE 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին

Պորտուգալական «Բենֆիկա» ակումբի ակադեմիան մուտք է գործում Հայաստան