«Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան պատվիրակությունը հանդիպել է Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան պատվիրակությունը հանդիպել է Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես «Արմենպրես» -ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Միկան (Միքայել Վարոսյան) հագեցած գրաֆիկ ունի՝ լեցուն տարբեր փորձերով, ձայնագրություններով ու բազմապիսի հանդիպումներով:

Հայ մասնակիցն ու պատվիրակության մյուս անդամները հանդիպում են ունեցել Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արսեն Սհոյանի հետ: Դեսպանը հաջողություններ է մաղթել Հայաստանի պատվիրակությանը եւ վստահություն հայտնել, որ Միկան լավագույնս կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ին եւ կզբաղեցնի պատվավոր տեղ: Դեսպանի հետ հանդիպմանը հաջորդել է նաեւ հանդիպում Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որը եւս շատ ջերմ մթնոլորտում է անցել: Հայ համայնքի ներկայացուցիչները հաջողություն են մաղթել մեր պատվիրակին պատասխանատու ելույթի ընթացքում եւ վստահություն հայտնել, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս Հայաստանը կառանձնանա իր հիշարժան ելույթով: Նրանք կոչ են արել բոլոր սփյուռքահայերին լինել Միկայի կողքին, սատարել նրան եւ քվեարկել Հայաստանի օգտին: Միկան եւ նրա երեք մուսաները հայ համայնքի ներկայացուցիչների համար կատարել են մրցութային «LOVE» երգը:

Մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Հայաստանյան ներկայացուցիչ Միկան ելույթ կունենա համերգային երկրորդ հատվածում՝ 11-րդ համարի ներքո:

Հայերեն العربية

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին

Լիտվան շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ