Արմեն Մուրադյանն Արա Մինասյանին համակարգում անմնացորդ աշխատանքի համար պարգևատրել է մեդալով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանի ծննդյան 60 և կենտրոնի ղեկավարման 25-ամյա հոբելյանը մեկ դահլիճում միավորել էր ոչ միայն կենտրոնի բուժանձնակազմին, այլև առողջապահության ոլորտի անվանի ներկայացուցիչների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Արմեն Մուրադյանի հրամանով համակարգում երկարատև և անմնացորդ աշխատանքի, ինչպես նաև բժշկագիտության զարգացման գործում ներդրած գնահատելի ավանդի համար և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ միջոցառման ավարտին Արա Մինասյանին հայտարարվել է շնորհակալություն և նա պարգևատրվել է նախարարության հուշամեդալով:

«Կցանկանայի առանձնահատուկ նշել, որ պրոֆեսոր Մինասյանը եզակի է իր բնույթով: Այս հիվանդանոցը մեր երկրի պետականության ձևավորման ակունքներից ի վեր մեծ ճանապարհ է անցել, հաղթահարել բազում փորձություններ: Արցախյան գոյամարտի տարիներին ևս մեր ժողովրդի, ազատամարտիկների, վիրավորների բուժօգնությունը կազմակերպելու գործում կենտրոնի ղեկավարը ջանք ու եռանդ չէր խնայում»,- շնորհավորելով հոբելյանի առթիվ` նշել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` հավելելով, որ այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը հասել է մեծ հաջողությունների:

«Հաշվի առնելով առանձնահատուկ ծանրաբեռնվածությունը` տարեկան շուրջ 46 000 դիմելություն ունեցողայս հիվանդանոցը, պետք է արդարացիորեն նշենք, որ իսկապես ժողովրդական հիվանդանոց է»,- ընդգծել է Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով, օրինակելի է, որ վերակենդանացման բաժանմունքում ամենածանր դեպքերի ժամանակԱրա Մինասյանը պատասխանատվությունը վերցնում է իր վրա, ձեռք է մեկնում կարիքավորներին: «Այս հիվանդանոցը իր տունն է»,- նկատել է Արմեն Մուրադյանը: Նախարարի գնահատմամբ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ղեկավարն առանաձնահատուկ հարգանք է տածել նաև ավագ գործընկերների հանդեպ: Դրա վառ օրինակն այս կենտրոնում բժիշկ- վիրաբույժ, հայ բժշկության նահապետ, ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի թանգարանն է:

«Դուք առողջապահության այն կազմակերպիչն եք, ով մեծ դեր ունի նաև մեր երկրում ծննդօգնության որակի բարելավման գործում»,-ասել է ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ գինեկոլոգ, ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանը: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն էլ նշել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն իր կարևոր տեղն ունի մեր երկրի առողջապահական համակարգում:

Իրենց ղեկավարին շնորհավորանքներ են ուղղել նաև բժշկական կենտրոնի տարբեր սերունդներ ներկայացնող բժիկները, ավագ և կրտսեր գործընկերները:

Արա Մինասյանը շնորհակալություն է հայտնել պարգևի համար` ընդգծելով, որ բժշկական կենտրոնի հաջողությունների հիմքում բուժանձնակազմի թիմային աշխատանքն է: Նա ուրախությամբ փաստել է, որ տարեցտարի կենտրոնի կոլեկտիվն ընդլայնվում է, համալրվում նոր մասնագետներով:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում