Շառլ Ազնավուրը համերգով հանդես է եկել Բելգիայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը նոյեմբերի 17-ին համերգ է ունեցել Բելգիայում: 91-ամյա արտիստը երգել է Բրյուսելի Forest National սրահում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով երգչի պաշտոնական ֆեյսբուքյան էջը`երեկոյի ընթացքում նա ներկայացրել է մի շարք հայտնի ու սիրված ստեղծագործություններ` այդ թվում «Sa jeunesse», «A ma femme», «She», «Avec un brin de nostalgie», «Ave Maria», «Hier encore», «Emmenez-moi»,«La bohème» և այլ` երկու տասնյակից ավելի գործեր:

concertnews.be-ն հրապարակել է երգչի բելգիական համերգից լուսանկարներ, իսկ Youtube սոցիալական ցանցում հայտնվել է համերգից փոքրիկ հատված:

Համերգից առաջ` նոյեմբերի 16-ին, Ազնավուրը Բրյուսելի Egmont Palace-ում արժանացել է Բելգիայի Թագի շքանշանի ասպետ (Commandeur de l'Ordre de la Couronne) կոչմանը: Ազնավուրը շնորհակալություն է հայտնել Բելգիային, որը, նրա հավաստմամբ, «մշտապես ունեցել է հիասքանչ հանդիսատես»:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Լեգենդար երգիչը հոկտեմբերի 10-ին համերգով հանդես է եկել Հայաստանում, այցի ընթացքում եղել տարբեր վայրերում ևհարցազրույց է տվել «Արմենպրես»-ին:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում