Արմեն Մուրադյանն ու Human rights watch-ի ներկայացուցիչները քննարկել են պալիատիվ բուժօգնությանն առնչվող հարցեր

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Human rights watch կազմակերպության Հարավային Կովկասում ծրագրերի տնօրեն Գիորգի Գոգիային և Առողջության և մարդու իրավունքների բաժնի պետի տեղակալ Դիդրիք Լոհմանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից,Արմեն Մուրադյանը մասնագետներին է ներկայացրել մեր երկրի առողջապահական համակարգում պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման ներդրման ուղղությամբ իրականացված քայլերը:«Պալիատիվ խնամքի բարելավման, ինչպես նաև համապատասխան օրենսդրական դաշտի հստակեցման ընդունման ուղղությամբ ակտիվ քայլեր ենք իրականացնում»,- ասել է նախարարը:

Ներկայումս շրջանառության մեջ է դրված 2011-2014թթ. իրականացված փորձարարական ծրագրի տվյալների վերլուծության արդյունքների գնահատման հիման վրա մշակված «Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման ներդրման ռազմավարությունը և պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման ռազմավարության 2016-2019թթ. միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը:

Դիդրիք Լոհմանը երկար տարիներ աշխարհի տարբեր երկրներում աշխատել է պալիատիվ խնամքի հիմնախնդիրների ուղղությամբ: Նա ներկայացրել է այն մարտահրավերները, որոնց ցավազրկող հաբերի հասանելիության չարաշահման կամ արտահոսքի կանխարգելման հարցերում բախվում են այլ պետությունները: «Պալիատիվ խնամքի խնդիրները երկրների մեծ մասում նման են միմյանց: Շատ կարևոր է այն գիտակցումը, որ այս ոլորտում պետք է անհրաժեշտ քայլեր իրականացնել»,- ասել է Լոհմանը:Նա հույս է հայտնել, որ առաջիկայում նախարարության, այլ գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների հետ համակարգված աշխատանքը հնարավորություն կընձեռի բարելավել պալիատիվ խնամքի որակը:

ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկման առանցքում են եղել նաև այս ոլորտի զարգացումները, մասնավորապես, Հայաստանում պալիատիվ խնամքի ազգային ռազմավարության ընդունման առնչվող խնդիրները, թմրադեղերի մասին օրենքի նախագիծը և մորֆինի հաբերի գրացման գործընթացը:Անդրադարձ է կատարվել նաև «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի ընդունմամբ պայմանավորված բարափեխումներին: Հյուրերը նախարարին են փոխանցել 2015թ. հուլիսին իրենց կողմից պալիատիվ խնամքի ազգային ռազմավարության խնդիրների վերաբերյալ հրապարակված զեկույցի հայերեն տարբերակը:

ՀՀ նախագահի 2012թ. հանձնարարության համաձայն, ՀՀ ԱՆ Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում ծավալվել է բժշկական օգնության 10 մահճակալանոց բաժանմունք: 2011թ. հուլիսից մինչ 2014թ. ապրիլ «Գլոբալ» հիմնադրամի «Առողջապահական համակարգի հզորացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՀՀ ԱՆ գլխավորությամբ «Պացիենտների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է պալիատիվ խնամքի փորձարարական ծրագիր:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան