Միջազգային

Պուտինը եւ Մերկելը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը եւ Ուկրաինան

1 րոպեի ընթերցում

Պուտինը եւ Մերկելը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը եւ Ուկրաինան

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցը շատ կոնկրետ Էր, քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարը, Սիրիան եւ Ուկրաինան, ինչպես նաեւ ԵՄ-ի եւ Կիեւի ասոցացման հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մերկելի հետ զրույցը շատ որոշակի Էր՝ ահաբեկչության դեմ մղվող պայքարը եւ Ուկրաինան. ահա այն թեմաները, որոնք հանգամանորեն քննարկվել են»,-ասել Է Պեսկովը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում