Օրական շուրջ 700 միգրանտ-երեխա Է ժամանում Եվրոպա. ՄԱԿ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրական շուրջ 700 միգրանտ կամ փախստական երեխա Է ժամանում Եվրոպա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 16-ին Ժնեւում հայտնել Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ), ընդգծելով, որ առանձնակի պաշտպանության եւ աջակցության կարիք ունեն, մասնավորապես, նորածինները, հաշմանդամները, կորած եւ լքված երեխաները, ինչպես նաեւ այն դեռահասները, ովքեր փորձում են Հին աշխարհ հասնել առանց մեծահասակների ուղեկցության:

Ինչպես ընդգծում Է ՅՈՒՆԻՍԵՖ-ը, այս տարվա ամառվանից «կանանց եւ երեխաների թիվը (միգրանտների եւ փախստականների շրջանում) մշտապես աճել Է, եւ այդ միտումի վերջը չի երեւում, չնայած ձմռան մոտենալուն»: Հունվարից մինչեւ սեպտեմբեր Եվրամիության երկրներում ապաստան փնտրող երեխաների թիվը հասել Է 214 հազարի: Եթե հունիսին երեխաները կազմում Էին Մակեդոնիայի հետ Հունաստանի սահմանն անցնելիս գրանցված միգրանտների եւ փախստականների տասներորդ մասը, ապա հոկտեմբերին՝ արդեն երրորդ մասը:

Այս տարի Շվեդիայում ապաստան Է խնդրել առանց մեծահասակների ուղեկցության ժամանած 24 հազար երեխա. սա ավելին Է, քան անցած ողջ տարվա ընթացքում եղել Է ամբողջ Եվրոպայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP

Հայերեն العربية Русский

Ծովինար Թադևոսյանը պարգևատրել է ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարած ծառայողներին

Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին

Նուբարաշենում աղբակույտից դուրս բերված քաղաքացին հիվանդանոցում մահացել է

Ռուբինյանն ու Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգը

Իրանի հետախուզությունը հայտնել է «Մոսադ»-ի հետ կապ ունեցող վարձկանների ձերբակալման մասին

Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն». Արփինե Սարգսյանը՝ «ոսկե անձնագրերի» սխեմայի մասին

Իտալիայի 27 խոշոր քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել

«Subway» արագ սննդի միջազգային ցանցը դիտարկում է Հայաստանում 60-ից ավելի մասնաճյուղ բացելու հնարավորությունը

Օգոստոսի 7-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում խնձորի բերքը կարող է այս տարի աճել 17,5%-ով. Moldpres