Միջազգային

Վիտալի Կլիչկոն ընտրվել Է Կիեւի քաղաքագլուխ

1 րոպեի ընթերցում

Վիտալի Կլիչկոն ընտրվել Է Կիեւի քաղաքագլուխ

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլոր ձայների հաշվման արդյունքում Կիեւի քաղաքագլուխ Է ընտրվել Վիտալի Կլիչկոն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են ընտրական հանձնաժողովի տվյալները:

«Կիեւի տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից բոլոր ձայների հաշվման արդյունքում ընտրողների 66,49 տոկոսը Կիեւի քաղաքապետի ընտրություններում քվեարկել Է «Պյոտր Պորոշենկոյի Համերաշխություն» դաշինք»-ից թեկնածու Վիտալի Կլիչկոյի օգտին, 33,51 տոկոսը՝ Գերագույն ռադայի պատգամավոր Բորիսլավ Բերեզուի օգտին»,-ընտրական հանձնաժողովի տվյալները ներկայացնում Է «Ուկրաինսկիե նովոստին»:

Տեղական ընտրությունների երկրորդ փուլը նոյեմբերի 15-ին, անցկացվել Է Ուկրաինայի 29 քաղաքներում՝ մարզային կենտրոնների մեծ մասում եւ ավելի քան 90 հազար ընտրողներ ունեցող մի քանի քաղաքներում:

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալների համաձայն՝ տեղական ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների մասնակցությունը եղել Է շատ ցածր եւ կազմել Է 34,08 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում