Միջազգային

Գերագույն Ռադան թույլատրել է ամերիկացի և կանադացի զինվորականների մուտքը Ուկրաինա

1 րոպեի ընթերցում

 Գերագույն Ռադան թույլատրել է ամերիկացի և կանադացի զինվորականների մուտքը Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Գերագույն Ռադան օրենք է ընդունել օտարերկրյա զինվորականներին զորավարժությունների մասնակցության համար երկրի տարածք թողնելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, օրենքի օգտին քվեարկել է 238 պատգամավոր:

Զորավարժություններին, որոնց կանցկացվեն նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 20-ը, կմասնակցեն մինչև 350 ամերիկացի և 100 կանադացի զինվորականներ: Օրենքի նախագծի հեղինակը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն է:

«Ուկրաինայի նախագահի որոշումը ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակից այլ երկրների զինված ուժերին 2015թ. նոյեմբեր- դեկտեմբերին թույլ տալ Ուկրաինայի տարածքում մասնակցել զորավարժություններին»,- ասված է Ռադայի ընդունած փաստաթղթում:

Լուսանկարը` Reuters

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում