Շառլ Ազնավուրին կշնորհվի բելգիական Թագի շքանշանի ասպետի կոչում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերը ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրին կշնորհի Թագի շքանշանի ասպետի կոչում (Commandeur de l'Ordre de la Couronne): Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով cinetelerevue.be կայքը, 91-ամյա երգիչը նոյեմբերի 17-ին Բրյուսելի Forest National սրահում հանդես կգա համերգով: Մրցանակն Ազնավուրին կհանձնվի համերգի նախօրեին:

Թագի շքանշանը Բելգիայի արքայական պետական պարգևն է: Այն ստեղծվել է 1897 թվականին:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Լեգենդար երգիչը հոկտեմբերի 10-ին հասցրել է համերգով հանդես գալ Հայաստանում, այցի ընթացքում եղել տարբեր վայրերում և հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին:

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում