Հասարակական

Արմեն Մուրադյանը Մոսկվայում այցելել է Տուլայի ավտովթարից տուժած ուղևորին

1 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանը Մոսկվայում այցելել է Տուլայի ավտովթարից տուժած ուղևորին

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժածին, ով Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտում նեղ մասնագիտական բժշկական օգնություն է ստանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը հետաքրքրվել է հիվանդի բուժման վարման ընթացքով, զրուցել նրա հետ: Հայաստանից ժամանած բժիշկները ռուս մասնագետների հետ քննարկել են հիվանդի բուժման ռազմավարությունը և հետագա քայլերը:

Հայ-ռուսական առողջապահական երկրորդ համաժողովի շրջանակում Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը ծանոթացել է Դ. Ռոգաչովի անվան արյունաբանության, ուռուցքաբանության և իմունաբանության ֆեդերալ գիտակլինիկական և ՌԴ Մոսկվայի Վ.Ի.Կուլակովի անվան Մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտական կենտրոնների նյութատեխնիկական հնարավորություններին և բժշկական ծառայությունների տեսակներին: Ուրվագծվել են համագործակցության հեռանկարները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում