Life

Սերժ Թանկյանի կիթառը վաճառվել է 27 հազար դոլարով

1 րոպեի ընթերցում

Սերժ Թանկյանի կիթառը վաճառվել է 27 հազար դոլարով

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանկյանի կիթառը, որով նա նվագել էSystem of a Down-ի«Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) շրջագայության ընթացքում, աճուրդում վաճառվել է 27 հազար ԱՄՆ դոլարով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին երգիչը գրել է Facebook-ի իր էջում:Լոս Անջելեսում կայացած«Օրրան» բարեգործական ՀԿ դրամահավաք-ճաշկերույթի ժամանակ կազմակերպված աճուրդում վաճառված կիթառի ողջ գումարը կփոխանցվի վանաձորաբնակ կարիքավորներին:

System of a Down ռոք խումբն օգնում է կարիքավոր երեխաներին և տարեցներին Վանաձորում: Խմբի անդամները SOAD գրությամբ վերնաշապիկների վաճառքից գոյացած հասույթի մի մասը նվիրաբերել են «Օրրան»-ին` օժանդակելով վերջինիս` իրականացնելու համար ոչ բարվոք կենսապայմաններ ունեցող ավելի քան 200 երեխաներին և 100 տարեցներին ուղղված բարեգործական ծրագրերը:

Այդ վերնաշապիկներից մեկի էսքիզը խմբի մենակատար Սերժ Թանկյանի մտահղացումն էր: Վերնաշապիկների վրա պատկերված նկարները հիշատակում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Խումբը մոտավորապես 4500 ԱՄՆ դոլարի չափով գումար հանգանակեց «Օրրան»-ի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում