Ճանաչվել են Սինայում A321-ի կործանման հարյուրից ավելի զոհեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում A321 ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների մարմինների փորձաքննությունը շատ ինտենսիվ Է ընթանում, ներկայում ճանաչվել են ավիաաղետի արդեն հարյուրից ավելի զոհեր: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը նոյեմբերի 6-ին հայտնել Էր Եգիպտոսում A321 ռուսական ինքնաթիռի կործանման 224 զոհերից 58-ի ճանաչման մասին:

«Փորձաքննությունն ընթանում Է, այն ընթանում Է շատ ինտենսիվորեն: Այսօր հավաքված են բոլոր առաջատար ուժերը, նրանք գտնվում են Սանկտ Պետերբուրգում… Որքան ես եմ հասկանում, արդեն պարզվել Է հարյուրից ավելի զոհվածների ինքնությունը»,- ասել Է Գոլոդեցը:

Փոխվարչապետը հրաժարվել Է մեկնաբանել զոհվածների մարմինների վրա պայթյունի հետքերի վերաբերյալ տվյալները: «Ես չմ կարող մեկնաբանել այդ վարկածը: Դրանով զբաղվում Է պաշտոնական հանձնաժողովը, կատարվում Է պաշտոնական հետաքննություն, նրանք պետք Է պաշտոնապես հրապարակեն այդ տվյալները»,- հավելել Է նա:

«Կոգալիմավիա» ռուսական ավիաընկերության A321 ինքնաթիռը, որը կատարում էր Շարմ էշ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթը, աղետի է ենթարկվել հոկտեմբերի 31-ին թռիչքից մոտավորապես կես ժամ անց Հյուսիսային Սինայի մարզի վարչական կենտրոն Էլ Արիշ քաղաքից 100 կիլոմետր հարավ ընկած շրջանում՝ Էլ Հասնա բնակավայրի մերձակայքում: Ընդամենն ինքնաթիռում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի յոթ անդամ: Նրանցից՝ ոչ ոք չի փրկվել: Ուղեւորների մեծամասնությունը ռուսաստանցիներ էին: Ճշտված տվյալներով՝ Եգիպտոսում կործանված ինքնաթիռում եղել են 132 պետերբուրգցիներ, Լենինգրադի մարզի 46 բնակիչներ, Ռուսաստանի այլ տարածաշրջանների 34 բնակիչներ, Ուկրաինայի չորս եւ Բելառուսի մեկ քաղաքացի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` РИА Новости

Հայերեն Русский

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս