Միջազգային

Գլոբալ տաքացումը կհանգեցնի աղքատների թվի աճի. Համաշխարհային բանկ

1 րոպեի ընթերցում

Գլոբալ տաքացումը կհանգեցնի աղքատների թվի աճի. Համաշխարհային բանկ

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն դեպքում, եթե բավարար միջոցներ չձեռնարկվեն գլոբալ տաքացումը կանխելու համար, մինչեւ 2030 թվականն աշխարհում աղքատների թիվը կարող է ավելանալ 100 միլիոնով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Համաշխարհային բանկի զեկույցում:

Փաստաթղթում նշվում է, որ տաքացման պատճառով Աֆրիկայում սննդամթերքի գները կաճեն մոտավորապես 20 տոկոսով: Բացի այդ, աշխարհում կավելանա միգրատների թիվը:

Ինչպես նշում է BBC-ն, Համաշխարհային բանկի հայտարարությունը հրապարակվել է մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման հարցի շուրջ 70 պետությունների ներկայացուցիչների հանդիպման նախօրեին:

Նոյեմբերի վերջին այդ հարցը քննարկվելու է Փարիզում ՄԱԿ-ի՝ կլիմայի հարցերին նվիրված խորհրդաժողովում:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում