Միջազգային

The Sunday Times-ը նշել է A321 օդանավում պայթյունի ենթադրյալ կազմակերպչի անունը

1 րոպեի ընթերցում

The Sunday Times-ը նշել է A321 օդանավում պայթյունի ենթադրյալ կազմակերպչի անունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում կործանված ռուսական Airbus A321 մարդատար ինքնաթիռում պայթյունի հնարավոր կազմակերպիչը «Սինայի վիլայաթ» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Ուսամա ալ Մասրին է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է The Sunday Times բրիտանական թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Ինչպես պնդում է հրատարակությունը, Մեծ Բրիտանիայի իշխանությունները հաստատել են այս տեղեկատվությունը եւ հայտարարել այդ ահաբեկչին բռնելու կամ վերացնելու գործը կազմակերպելու հարցում Ռուսաստանին կամ Եգիպտոսին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին: Այն դեպքում, եթե նման քայլ ձեռնարկվի, Լոնդոնն այդ գործողությանը մասնակից կդարձնի Հատուկ օդային ծառայության (SAS) բրիտանացի աշխատակիցներին:

Թերթի տվյալներով՝ Ուսամա ալ Մասրին եգիպտոսցի հոգեւորական է, որն ուսում Է առել «Ալ Ազհար» մուսուլմանական հոգեւոր համալսարանում:

Բրիտանական հետախուզության կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ ռումբն օդանավ է մտցրել «Սինայի վիլայաթ» խմբավորման անդամներից մեկը, որն աշխատում էր օդանավակայանում: Լոնդոնում մտահոգ են, որ նա մինչ այժմ ազատության մեջ է:

Լուսանկարը` ТАСС

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում