Միջազգային

Օբամայի արտաքին քաղաքականությունը չի վայելում ԱՄՆ-ի բնակչության մեծամասնության աջակցությունը

2 րոպեի ընթերցում

Օբամայի արտաքին քաղաքականությունը չի վայելում ԱՄՆ-ի բնակչության մեծամասնության աջակցությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացիների մեծամասնությունն այն կարծիքին Է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման գլուխ չի հանում արտաքին քաղաքականության բնագավառի խնդիրներից եւ անարդյունավետ Է պայքարում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են նոյեմբերի 5-ին հրապարակված հարցման արդյունքները, որն AP գործակալության պատվերով անցկացրել Է GfK սոցիոլոգիական ֆիրման:

Հարցման մասնակիցների միայն 40 տոկոսն Է հայտարարել, որ դրականորեն Է վերաբերվում Սպիտակ տան տիրոջ վարած արտաքին քաղաքականությանը: 58 տոկոսը հավանություն չի տալիս այդ բնագավառում նախագահի գործողություններին, իսկ 2 տոկոսը չի կարողացել միանաշանակ պատասխան տալ հարցին:

Ինչպես նշում են հետազոտողները, քաղաքացիների կարծիքով՝ Օբաման ԻՊ-ի դեմ հատկապես վատ Է պայքարում Իրաքում եւ Սիրիայում: Հարցվածների միայն 38 տոկոսն Է հայտնել, որ հավանություն Է տալիս այդ ուղղությամբ ԱՄՆ-ի ղեկավարի ձեռնարկած քայլերին: 61 տոկոսը հավանություն չի տալիս նախագահի գործողություններին, իսկ 1 տոկոսը չեզոք վերաբերմունք ունի:

Հարցումն անցկացվել Է այս տարվա հոկտեմբերի 15-ից մինչեւ 19-ն ընկած ժամանակաշրջանում: Դրան մասնակցել են ԱՄՆ-ի 1027 չափահաս քաղաքացիներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում