Միջազգային

Վրաստանի կրթության նախկին նախարարը գլխավորել է Ուկրաինայի ազգային ոստիկանությունը

1 րոպեի ընթերցում

Վրաստանի կրթության նախկին նախարարը գլխավորել է Ուկրաինայի ազգային ոստիկանությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախարարների կաբինետը հավանություն է տվել ազգային ոստիկանության ղեկավարի պաշտոնում Վրաստանի կրթության նախկին նախարար եւ Ուկրաինայի ՆԳ ներքին գործերի փոխնախարարի խորհրդական Խաթիա Դեկանոիձեի նշանակմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի Ուկրաինա» գործակալությանը:

Դեկանոիձեի թեկնածությունը կառավարության նիստում առաջադրել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավագովը: ՆԳՆ ղեկավարի տեղակալի խորհրդականն ինքը հայտարարել է, որ նոր նշանակումը մեծ պատիվ է համարում իր համար, հաղորդել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:

«Ես շատ եմ սիրում Ուկրաինան, Ուկրաինան իմ երկրորդ հայրենիքն է, եւ անելու եմ ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ, ինչ կարող եմ»,- ասել է նա:

Ավելի վաղ Դեկանոիձեն զբաղեցնում էր Ուկրաինայի ՆԳ փոխնախարար Էկա Զգուլաձեի խորհրդականի պաշտոնը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում