Միջազգային

Մերկելն անհրաժեշտ Է համարում փոփոխություններ կատարել Դուբլինի համաձայնագրում

1 րոպեի ընթերցում

Մերկելն անհրաժեշտ Է համարում փոփոխություններ կատարել Դուբլինի համաձայնագրում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անհրաժեշտ Է համարում փոփոխություններ մտցնել Դուբլինի համաձայնագրում, ըստ որի Եվրամիության պետությունները պետք Է պահպանեն արտաքին սահմանները եւ գրանցեն գաղթականներին: Այս մասին կառավարության ղեկավարը նոյեմբերի 4-ին հայտարարել Է Դյուսելդորֆում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով DPA լրատվական գործակալությանը:

«Դուբլինի համաձայնագիրն այնքան շատ թույլ տեղեր ունի, որ մենք ամեն դեպքում ստիպված ենք լինելու փոխելու այն»,- ասել Է Մերկելը: Գաղթականների վիթխարի հոսքը հանգեցնում Է այն բանին, որ այլես չի ստացվում ամբողջությամբ ապահովել արտաքին սահմանների պահպանությունը, նշել Է նա:

«Մենք կոոպերացման կարիք ունենք այն երկրի հետ, որտեղից գաղթականները ժամանում են մեզ մոտ, որպեսզի միասին ձեռնարկենք սահմաննների պաշտպանության միջոցներ»,- ընդգծել Է կանցլերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում