Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ԵԽ ԱԳ նախարարների կոմիտեիմոնիտորինգի Ագոյի հանձնախմբի պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի արտաքին գործերի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի հանձնախմբի պատվիրակությանը` ԵԽ-ում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, պատվիրակության կազմում են Եվրոպայի խորհրդում Ավստրիայի, üրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Ռումինիայի եւ Լատվիայի դեսպանները, ԵԽ նախարարների կոմիտեի քարտուղարության պաշտոնյաներ: Կարեւորելով խմբի կանոնավոր այցելությունները` կողմերը համակարծիք են եղել, որ Եվրոպայի խորհրդին անդամակցությունից ի վեր պարտավորությունների կատարման առումով Հայաստանը կարեւոր ճանապարհ է անցել եւ բարեփոխումների տեսանկյունից մեծ առաջընթաց է գրանցել: Ռոբերտ Քոչարյանի խոսքով, կյանքի տարբեր ոլորտներն ընդգրկող բարեփոխումներն իրականացվում են այն խորը համոզմունքով, որ դրանք առաջին հերթին մեզ են անհրաժեշտ, եւ երկրի զարգացման այլ ճանապարհ մենք չունենք: «Հայաստանը հարուստ չէ բնական ռեսուրսներով, փոխարենը մեր հիմնական ռեսուրսը մարդկային գործոնն է, որը լիարժեքորեն կարող է դրսեւորվել միայն արդյունավետ, խորը եւ լայնածավալ բարեփոխումների շնորհիվե,- ընդգծել է երկրի ղեկավարը: Զրուցակիցներն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային ներկա փուլին, Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը: Նրանք մտքեր են փոխանակել նաեւ խորհրդարանական ընտրությունների արդյունքների, դրանց տրված միջազգային գնահատականների, առաջիկա նախագահական ընտրությունների նախապատրաստման վերաբերյալ: Դրական գնահատելով անցած ընտրությունները` Ագոյի խմբի անդամները կարեւորել են ընտրական օրենսդրության եւ ընտրական գործընթացների հետագա բարելավումը: Հանդիպմանը խոսվել է նաեւ զանգվածային լրատվամիջոցների ազատության հարցերի մասին: ԵԽ դեսպաններն անդրադարձել են Ազգային Ժողովում քննարկվող «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասինե ՀՀ օրենքի փոփոխություններին առնչվող կառավարության նախաձեռնությանը, որի վերաբերյալ հանրապետության նախագահը մանրամասն պարզաբանումներ է տվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում