Միջազգային

A321-ի կործանման վայրում հայտնաբերվել են նրա կառուցվածքին չվերաբերող տարրեր

2 րոպեի ընթերցում

A321-ի կործանման վայրում հայտնաբերվել են նրա կառուցվածքին չվերաբերող տարրեր

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սինայի թերակղզում A321 ինքնաթիռի կործանման վայրում աշխատող փորձագետները հայտնաբերվել են նրա կառուցվածքին չվերաբերող տարրեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են Կահիրեի իրազեկ աղբյուրներ:

«Փորձագետները աղետի վայրում հայտնաբերել են այնպիսի տարրեր, որոնք ինքնաթիռի կառուցվածքի մաս չեն կազմում»,- ասել Է գործակալության զրուցակիցը: «Դրանք ուղարկվել են փորձաքննության»,- հավելել Է աղբյուրներից մեկը:

ՏԱՍՍ-ն այս տեղեկատվության պաշտոնական հաստատումը չունի:

«Կոգալիմավիա» ռուսական ավիաընկերության A321 ինքնաթիռը, որը կատարում էր Շարմ էշ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթը, աղետի է ենթարկվել հոկտեմբերի 31-ին թռիչքից մոտավորապես կես ժամ անց Հյուսիսային Սինայի մարզի վարչական կենտրոն Էլ Արիշ քաղաքից 100 կիլոմետր հարավ ընկած շրջանում՝ Էլ Հասնա բնակավայրի մերձակայքում: Ընդամենն ինքնաթիռում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի յոթ անդամ: Նրանցից՝ ոչ ոք չի փրկվել:

Ուղեւորների մեծամասնությունը ռուսաստանցիներ էին: Ճշտված տվյալներով՝ Եգիպտոսում կործանված ինքնաթիռում եղել են 132 պետերբուրգցիներ, Լենինգրադի մարզի 46 բնակիչներ, Ռուսաստանի այլ տարածաշրջանների 34 բնակիչներ, Ուկրաինայի չորս եւ Բելառուսի մեկ քաղաքացի:

Լուսանկարը` EPA

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում