Միջազգային

Հոկտեմբերին Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 218 հազար միգրանտներ. ՄԱԿ

1 րոպեի ընթերցում

Հոկտեմբերին Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 218 հազար միգրանտներ. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերին Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 218 հազար 394 միգրանտներ ու փախստականներ, ինչն ամսական ռեկորդային ցուցանիշ Է դարձել ընթացիկ տարում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով AFP գործակալությանը, այս տվյալները նոյեմբերի 2-ին ներկայացրել Է ՄԱԿ-ի Փախստականների գործերի գլխավոր կոմիսարի վարչությունը (ՓԳԳԿՎ):

Ինչպես հոկտեմբեր ամսին նշել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա Է ժամանել 704 հազար 227 մարդ: Առավել մեծ թվով միգրանտներ ու փախստականներ ընդունել Է Հունաստանը՝ 560 հազար 683: Իտալիա Է ժամանել 139 հազար 594 մարդ: Տարեսկզբից 3 հազար 257 մարդ Է ծովում զոհվել Հին աշխարհի երկրներ հասնելու փորձ կատարելիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում