Միջազգային

Վիեննայում նոյեմբերի 3-4-ի հանդիպմանը կարող են մասնակցել պաշտոնական Դամասկոսի և ընդդիմության ներկայացուցիչները

1 րոպեի ընթերցում

Վիեննայում նոյեմբերի 3-4-ի հանդիպմանը կարող են մասնակցել պաշտոնական Դամասկոսի և ընդդիմության ներկայացուցիչները

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում Սիրիայի հարցով հաջորդ շաբաթ կայանալիք բազմակողմ հանդիպմանը հնարավոր է մասնակցեն նաև պաշտոնական Դամասկոսի և սիրիական ընդդիմության ներկայացուցիչները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին լուրը TASS-ին հաստատել է արևմտյան դիվանագիտական աղբյուրը:

«Այո, նման սցենար քննարկվում է: Համաձայնեցվում է Վիեննայում հաջորդ հանդիպման ժամանակացույցը և, ամենայն հավանականությամբ, այն կկայանա հաջորդ շաբաթվա ընթացքում, մոտավորապես, նոյեմբերի 3-4-ին, եթե բոլոր կողմերը պատրաստակամություն հայտնեն»,- ասել է աղբյուրը:

Պատասխանելով հարցին` արդյոք նման սցենարը կնշանակի «Ժնև-3»-ի գործընթացի սկիզբ` աղբյուրը նշել է. «առաջին հերթին անհրաժեշտ է հավաքվել, տեսնել, ով կժամանի և ինչ կքննարկենք»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում