Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսիդեսպանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպան Աբլա Մոհամադ Աբդ Էլ Ռահման Օսմանին դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար` Ռոբերտ Քոչարյանը դեսպանի գործունեության տարիները հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման տեսակետից գնահատել է արդյունավետ: Հանրապետության նախագահը ջերմությամբ է հիշել ամիսներ առաջ Եգիպտոս կատարած պաշտոնական այցը եւ նշել, որ խիստ տպավորված է հազարամյակների պատմություն ունեցող այս պետության հնագույն քաղաքակրթությամբ, հսկայական պատմական ու մշակութային ժառանգությամբ: Կողմերը խոսել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարի, նախագահի այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման մասին` առաջնային համարելով գործակցության տնտեսական բաղադրիչը: Նրանց խոսքով, պետք է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի տնտեսական հարաբերությունների մակարդակը համահունչ լինի քաղաքական բարձր մակարդակի կապերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում