Հայաստանում համացանցն ազատ է. Freedom House

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային Freedom House կազմակերպությունը հրապարակել է ամենամյա զեկույցը երկրներում համացանցի ազատության վերաբերյալ, որտեղ Հայաստանը ճանաչվել է ազատ համացանց ունեցող երկիր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ 88 երկրների շարքում մեր երկիրը զբաղեցրել է 28-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով հարևան Ադրբեջանից (56-րդ հորիզոնական) և Թուրքիայից (58-րդ հորիզոնական), որոնք զեկույցում տեղ են գտել մասնակի ազատ երկրների շարքում: Մյուս հարևան Իրանը 87-րդ հորիզոնականում է՝ որպես անազատ համացանց ունեցող երկիր, իսկ Վրաստանն ազատ համացանցով 21-րդն է:

Freedom on the Net 2015 զեկույցի Հայաստանի մասում նշվում է, որ մեր երկիրը չունի արգելափակված սոցիալական ցանցեր, քաղաքական բովանդակությամբ կայքեր կամ բլոգներ:

«Հայաստանում համացանցի հասանելիությունը շարունակաբար բարելավվում է, դրական փոփոխություններ են գրանցվում նաև համացանցային ենթակառուցվածքներում: Բացի այդ, քաղաքացիական խմբերն ու հասարակական կազմակերպություններն առցանց հաղորդակցման գործիքները կիրառում են տարածելու և կազմակերպելու տարբեր նախաձեռնություններ, մասնավորապես բողոքի ակցիաները Երևանում՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի գնի թանկացման: 2014 թվականի հունվարից որևէ բողոք չի եղել կառավարության կողմից համացանցային հասանելիության սահմանափակման կամ անջատումների վերաբերյալ»,- նշվում է զեկույցում: Freedom House-ի զեկույցում չի շրջանցվել նաև ադրբեջանական հաքերային խմբերի կողմից հայկական կառավարական կայքերի վրա իրականացված հարձակումների հարցը:

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում