Հասարակական

Արմեն Մուրադյանը Մոսկվայում կմասնակցի դեղամիջոցների շրջանառությանը նվիրված նիստին

1 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանը Մոսկվայում կմասնակցի դեղամիջոցների շրջանառությանը նվիրված նիստին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեղամիջոցների շրջանառության թեման լայնորեն կքննարկվի հոկտեմբերի 28-ին Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախարարական նիստում, որին կմասնակցի նաև ՀՀ առողջպահության նախարար Արմեն Մուրադյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, միջոցառման շրջանակում անդրադարձ կկատարվի դեղերի գրանցման ընթացքում դրանց համափոխարինելիությունը որոշող գործընթացի ներդրման, ինչպես նաև 2014թ. դեկտեմբերին ստորագրված «Բժշկական սարքավորումների շրջանառության միասնական կանոնների և սկզբունքների մասին» համաձայնագրի իրականացման համար Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից մշակված իրավական ակտերի նախապատրաստական աշխատանքների ավարտին վերաբերող հարցերին:

2015թ. հոկտեմբերի 14-ին Աստանայում դեղամիջոցների շրջանառությանը նվիրված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նիստի ժամանակ որոշում էր կայացվել «Դեղերի շրջանառության մասին» համաձայնագրի իրականացման շուրջ տարակարծությունների քննարկման նպատակով կազմակերպել նախարարական խորհրդակցություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում