Միջազգային

Աֆղանստանում եւ Պակիստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է հարյուրի

2 րոպեի ընթերցում

Աֆղանստանում եւ Պակիստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է հարյուրի

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում եւ Պակիստանում 7,5 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել Է հարյուրի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է պակիստանյան Dawn թերթի Էլեկտրոնային տարբերակը:

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ տարերքը 24 մարդու կյանք Է խլել Աֆղանստանում, եւս 76-ի՝ Պակիստանում: Աղբյուրները տարբեր տեղեկություններ են նշում տուժածների վերաբերյալ՝ 200-ից մինչեւ մի քանի հարյուր մարդ:

Երկրաշարժը տեղի Է ունեցել Երեւանի ժամանակով ժամը 13:19-ին: ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվում Է 196 կիլոմետր խորության վրա՝ Հննդուկուշի լեռներում՝ Աֆղանստանի Բադախշան հյուսիսային նահանգի Ֆեյզաբադ քաղաքից 82 կիլոմետր հարավ-արեւելք ընկած շրջանում եւ Պակիստանի Հայբեր-Պահթունհվա նահանգի Չիթրալ քաղաքից 67 կիլոմետր հեռավորության վրա: Տարբեր ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են զգացվել Միջին Ասիայում եւ Հարավային Ասիայի մեծ մասում, մասնավորապես Հնդկաստանում, Տաջիկստանում եւ Նեպալում:

Պակիստանի օդերեւութաբանական ծառայության տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել Է 8,1: Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը եւ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը երկրաշարժի մագնիտուդը գնահատում են 7,5, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`EPA

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում