Միջազգային

Բեյրութի օդանավակայանում ձերբակալվել Է Սաուդյան Արաբիայի արքայազնը՝ 2 տոննա թմրանյութով

1 րոպեի ընթերցում

Բեյրութի օդանավակայանում ձերբակալվել Է Սաուդյան Արաբիայի արքայազնը՝ 2 տոննա թմրանյութով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի անվտանգության ուժերը հոկտեմբերի 26-ին Բեյրութի միջազգային օդանավակայանում ձերբակալել են Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդել Մոհսեն բեն Վալիդ բեն Աբդել Ազիզին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով «Ալ Մայադին» արբանյակային հեռուստաալիքին, զննման ընթացքում նրա մոտ հայտնաբերվել Է թմրանյութերի մեծ բեռ:

Ըստ նախնական տվյալների՝ բռնագրավվել Է 2 տոննա ընդհանուր քաշով 40 փաթեթ, բայց թմրանյութի անվանումը չի հիշատակվում: Արքայազնը պատրաստվում Էր Բեյրութից մեկնել մասնավոր ինքնաթիռով:

Լուսանկարը` EPA

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում