Միջազգային

Եթե Հուսեյնը եւ Քադաֆին այժմ իշխանության գլուխ լինեին, աշխարհն ավելի լավը կլիներ. Թրամփ

1 րոպեի ընթերցում

Եթե Հուսեյնը եւ Քադաֆին այժմ իշխանության գլուխ լինեին, աշխարհն ավելի լավը կլիներ. Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփն այն կարծիքին Է, որ Մերձավոր Արեւելքում անհամեմատ ավելի լավ իրադրություն կլիներ, եթե Իրաքում եւ Լիբիայում չկատարվեին պետական հեղաշրջումներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես 100 տոկոսով վստահ եմ, որ աշխարհն ավելի լավը կլիներ, եթե Սադամ Հուսեյնը եւ Մուամար Քադաֆին այժմ իշխանության գլուխ լինեին»,- հայտարարել Է Թրամփը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Նայեք Իրաքին. առաջ այնտեղ ահաբեկիչներ չկային, Հուսեյնը նրանց անհապաղ կոչնչացներ: Իսկ այսօր Իրաքն, ասես, Հարվարդը լինի ահաբեկիչների համար: Ես չեմ ասում, որ Հուսեյնը համակրելի տղա Էր. նա զազրելի տղա Էր, բայց այժմ ամեն ինչ շատ ավելի Է վատացել: Իսկ Լիբիայում ընդհանրապես ոչ ոք չի հասկանում, թե ինչ Է այժմ կատարվում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում