Միջազգային

Հոնկոնգում 120-ից ավելի մարդ է տուժել լաստանավի վթարի հետեւանքով

1 րոպեի ընթերցում

Հոնկոնգում 120-ից ավելի մարդ է տուժել լաստանավի վթարի հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում ստորջրյա օբյեկտի հետ լաստանավի բախման հետեւանքով տուժել է առնվազն 124 մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Լաստանավը, որը Մակաոյից ընթանում էր դեպի Հոնկոնգ, փոխադրում էր 163 ուղեւորների, դրա վրա եղել են նաեւ անձնակազմի 11 անդամներ:

Բախումից նավը ճեղքվածք է ստացել ու հոսանքազրկվել: Վթարի վայր են ուղարկվել նավակներ, իսկ Հոնկոնգի ափ են ժամանել շտապօգնության մեքենաներ, որոնք հիվանդանոցներ են տեղափոխել տուժածներին:

Ինչպես նշում են ականատեսները, տուժածներից ոմանք օգնության են սպասել մի քանի ժամ: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ հինգ մարդ դեռեւս օրհասական վիճակում է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում