Օբաման վետո է դրել Ուկրաինային զենքի մատակարարումներ արտոնող օրինագծի վրա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վետո է դրել հոկտեմբերի 1-ին սկսված 2016 ֆինանսական տարում պաշտպանական ծախսերի օրինագծի վրա: ԱՄՆ-ի բյուջեի նախագիծը ներառում էր նաեւ դրույթ, որը վերաբերում է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելուն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նախագահի որոշման պատճառների մասին քանիցս հայտարարել է նրա մամուլի քարտուղար Ջոշուա Էռնեստը: Նրա խոսքով՝ վարչակազմի ղեկավարին չեն գոհացնում մի քանի «պահուստային ֆոնդերը», որոնք տեղ են գտել նախագծում եւ որոնք վարչակազմը համարում է երկրի ռազմական կարիքների ֆինանսավորման նկատմամբ «անպատասխանատու մոտեցման» դրսեւորում, ինչպես նաեւ «Գուանտանամոյի բանտի փակման համար խոչընդոտների» վերաբերյալ առանձին դրույթներ:

Այդ փաստաթղթում, որն ավելի վաղ ընդունվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից, ռազմական կարիքների համար հատկացումների ընդհանուր ծավալը կազմում է 612 մլրդ դոլար: Տեքստը չի պարտավորեցնում, բայց Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերին օժտում է Կիեւին «անվտանգության եւ հետախուզության ոլորտում պատշաճ աջակցություն» ցուցաբերելու համար 300 մլն դոլար օգտագործելու իրավունքով:

Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միտչ Մակքոնելն այս շաբաթ վստահություն է հայտնել, որ Կոնգրեսի վերին պալատը կկարողանա հաղթահարել ռազմական բյուջեի նախագծի վրա Օբամայի դրած վետոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Հայերեն English Русский

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ