Միջազգային

Հռոմի պապը եւ Իրանի նախագահը հանդիպում կանցկացնեն Վատիկանում

1 րոպեի ընթերցում

Հռոմի պապը եւ Իրանի նախագահը հանդիպում կանցկացնեն Վատիկանում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նոյեմբերի 14-ին հանդիպում կունենա Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 22-ին հայտնել են Վատիկանում:

Մինչ այդ Իրանի նախագահը Վատիկան Է այցելել 1999 թվականին: Այն ժամանակ Իրանի նախագահի պաշտոնն զբաղեցնող Մոհամադ Խաթամին Վատիկանում հանդիպում Է ունեցել հանգուցյալ Հովհաննես Պողոս Երկրորդի հետ: Դրանից հետո նա 2005 թվականին ժամանել Է Վատիկան՝ մասնակցելու Հովհաննես Պողոս Երկրորդի հուղարկավորությանը:

Լատինամերիկյան հրատարակությունների հաղորդագրությունների համաձայն՝ Իտալիա Ռոուհանիի այցը տեղի կունենա նոյեմբերի 14-15-ին: Ուղեւորության ընթացքում նա կհանդիպի նաեւ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի եւ երկրի նախագահ Սերջո Մատարելլայի հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում