Հայաստանում մայրական մահացության միջին եռամյա ցուցանիշը կրճատվել է ավելի քան կիսով չափ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հազարամյակի նպատակների հասանելիության համատեքստում կատարված վերլուծությունը փաստում է, որ 1990-2014թթ. ժամանակահատվածում մայրական մահացության միջին եռամյա ցուցանիշը կրճատվել է ավելի քան կիսով չափ (1999-2001թթ.` 40.3 մահ 100 հազար կենդանածնի հաշվով, 2011-2013թթ.` 18.8մահ 100 հազար կենդանածնի հաշվով): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Հայաստանում տարեկան արձանագրվում է հղիության ախտաբանության 18 հազար դեպք և նրանցից 70-80-ի մոտ ախտաբանությունն ընթանում է ծայրահեղ ծանր, կյանքին վտանգ սպառնալով:

Բարեբախտաբար, որակյալ բժշկական օգնության ոլորտում ներդրված գործելակարգերի և չափորոշիչների խելամիտ կիրառման շնորհիվ յուրաքանչյուր 4-5 օրը մեկ Հայաստանում մոր կյանք է փրկվում։ Կրիտիկական վիճակներ ստեղծվում են ծննդաբերության ընթացքում կամ հետծննդյան բարդությունների արդյունքում։ Նման դեպքերում ծննդկանների կյանքի փրկության համար պայքարում են ոչ միայն մանկաբարձ-գինեկոլոգները, այլև մյուս նեղ մասնագետները։

Տարածած հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ մայրական մահացության մեր ցուցանիշն ամենաբարվոքն է ԱՊՀ երկրներում և նույնն է` ինչ Արևելյան Եվրոպայում: Սա առողջապահության համակարգում և, մասնավորապես, մանկաբարձագինեկոլոգիական ոլորտում իրականացված բազմաթիվ ծրագրերի և միջոցառումների արդյունք է:

Մայրական մահացություն է համարվում կնոջ մահը հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և հետծննդյան շրջանում (մինչև հետծննդյան 42-րդ օրը), բացառությամբ դժբախտ պատահարների: Ցուցանիշը հաշվարկվում է 100.000 կենդանածնի նկատմամբ:

Հայաստանում մայրական մահացության ցուցանիշի (ՄՄՑ) տարեկան տատանումները զգալի մեծ են, ինչը պայմանավորված է երկրի փոքր բնակչությամբ: Այն աննախադեպ բարձր է եղել 2000թ.-ին` կազմելով 71/100 000։ 2010-2014թթ. ընթացքում մայրական մահացության ցուցանիշը տատանվել է` 6.8-23.6 սահմաններում: ԱՀԿ հանձնարարականով, եթե երկրի բնակչության թիվը պակաս է 5 միլիոնից, մայրական մահացության միտումների գնահատականը պետք է տրվի միջին եռամյա ցուցանիշի համեմատության կտրվածքով:

Մայրական մահացության 2011-2013թթ. միջին եռամյա ցուցանիշը շուրջ 1,5 անգամ ցածր է ԱՊՀ երկրների միջին ցուցանիշից (29,0), սակայն այն զգալի գերազանցում է Եվրամիության երկրների համանուն ցուցանիշի միջին մակարդակը (5,0): 2012-2014թթ. միտումները վկայում են, որ ՄՄ միջին տարեկան ցուցանիշը նվազել է շուրջ 21%-ով (2012թ-23.6, 2013թ.` 21.5, 2014թ.` 18,6 տոկոս): ՀՀ ԱՆ օպերատիվ ընթացակարգով հավաքագրված տվյալներով` 2015թ. ընթացքում, հանրապետության ծննդօգնության հիմնարկներում արձանագրվել է մայրական մահացության 5 դեպք (նույն թիվը` 2014թ. նույն ժամանակահատվածում):

Հայերեն English

Կրթության համակարգի թվայնացման ուղղությամբ իրականացվել է մեծածավալ աշխատանք․ ԿԳՄՍ նախարար

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ

Հայաստանի և Հնդկաստանի միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Ուշակովը չի բացառել, որ Աբու Դաբիում եվրոպացիների հնարավոր ներկայությունը կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները

ԹՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել Անկարայում

Արծվիկ Մինասյանն առաջարկում է հակամրցակցային համաձայնությունները բացահայտելու համար ԱԲ կիրառել

Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում