Life

Սերժ Թանկյանի կիթառն աճուրդի է հանվել` հաջակցություն կարիքավոր երեխաների

1 րոպեի ընթերցում

Սերժ Թանկյանի կիթառն աճուրդի է հանվել` հաջակցություն կարիքավոր երեխաների

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանկյանի կիթառը, որով նա նվագել էSystem of a Down-ի«Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) շրջագայության ընթացքում, աճուրդի է հանվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Սերժ Թանկյանն այդ կիթառով նվագել է Երևանում, Լոս Անջելեսում, Մոսկվայում և այլ քաղաքներում:

«Սերժ Թանկյանն իր լեգենդար կիթառը, որի վրա ստորագրել է ամբողջ System of a Down խումբը, նվիրաբերում է «Օրրան»-ի մանկական կենտրոնին»,-նշված է աճուրդի հոլովակում: Աճուրդից ստացված գումարը կփոխանցվի Հայաստանի կարիքավոր երեխաներին:

Ինչպես տեղեկացնում է «Օրրան»-ի կայքը, աճուրդը տեղի կունենա նոյեմբերի 8-ին Գլենդելում: Նախնական գինը 10 հազար դոլար է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում