Միջազգային

Ռուսական օդուժի ռմբակոծություններից Լաթաքիայում 45 մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

Ռուսական օդուժի ռմբակոծություններից Լաթաքիայում 45 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական օդային ուժերի ռմբակոծության հետևանքով 45 մարդ է զոհվել, այդ թվում` զինված ընդդիմության ղեկավարներից մեկը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով ara.reuters.com կայքը, այս մասին հոկտեմբերի 20-ին տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը: Կենտրոնի տնօրեն Ռամի Աբդ առ Ռահմանը նշել է, որ դեպքը տեղի է ունեցել Լաթաքիայի նահանգում գիշերը: Ռմբակոծության է ենթարկվել Ջաբալ ալ Աքրադ շրջանը: Օդային հարվածներն ուղղվել են ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա: Վիրավորվել է շուրջ 120 մարդ: Զոհերի և վիրավորների թիվն աճում է, քանի որ որոշ մարդիկ մնացել են փլատակների տակ:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ռուսական ռազմական օդանավերը 24 ժամվա ընթացքում 33 մարտական թռիչք են իրականացրել ահաբեկչական կազմակերպությունների դիրքերի ուղղությամբ` համաձայն ռուս-սիրիական հակաահաբեկչական պայքարի վերաբերյալ համաձայնության: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, ռուսական օդուժի թիրախում է հայտնվել ահաբեկչական կազմակերպությունների 49 դիրք` Դամասկոսի, Իդլիբի, Լաթաքիայի և Համայի վարչական շրջաններում:

ՄԱԿ-իտվյալներով,սիրիականհակամարտությանընթացքումզոհերիթիվըգերազանցելէ 220 հազարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում