Միջազգային

Ռուսական օդուժը Սիրիայում ռմբակոծել է ահաբեկիչների 49 դիրք

2 րոպեի ընթերցում

Ռուսական օդուժը Սիրիայում ռմբակոծել է ահաբեկիչների 49 դիրք

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական ռազմական օդանավերը անցած 24 ժամվա ընթացքում 33 մարտական թռիչքներ են իրականացրել ահաբեկչական կազմակերպությունների դիրքերի ուղղությամբ` համաձայն ռուս-սիրիական հակաահաբեկչական պայքարի վերաբերյալ համաձայնության:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, ռուսական օդուժի թիրախում են հայտնվել ահաբեկչական կազմակերպությունների 49 դիրք Դամասկոսի, Իդլիբի, Լաթաքիայի և Համայի վարչական շրջաններում: Ռմբակոծությունների արդյունքում ոչնչացվել են 32 հենակետ, ռազմական ճամբար, ահաբեկիչների ղեկավարների երկու նստավայր, երեք զինապահեստ, պայթուցիկ սարքավորումների արտադրամաս:

Աղբյուրը նշել է, որ «Իսլամական պետությանը» պատկանող դիպուկահարների մարզական ճամբար է ոչնչացվել Լաթաքիայի Ջաբալ Աքրադ շրջանում:

Արևելյան Ղուտայի շրջանում ահաբեկիչների ղեկավարների նստավայրեր են ոչնչացվել, մեծ թվով ահաբեկիչներ ռմբակոծությունների հետևանքով փախուստի են դիմել:

Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի խնդրանքով սեպտեմբերի 30-ին սկսել է հարվածել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին: Ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններում ներառվել են ավելի քան 50 օդանավ և ուղղաթիռ: Բացի այդ, ահաբեկիչների դիրքերը հրթիռակոծվել են ծովից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում