Միջազգային

Թունիսում զբոսաշրջության ճգնաժամի հետևանքով 70 հյուրանոցներ են փակվել

1 րոպեի ընթերցում

Թունիսում զբոսաշրջության ճգնաժամի հետևանքով 70 հյուրանոցներ են փակվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թունիսում սեպտեմբերից զբոսաշրջիկների թվի կրճատման արդյունքում շուրջ 70 հյուրանոցներ են փակվել: Այս մասին հայտարարել է Թունիսի հյուրանոցների միության ղեկավար Ռուդան Բեն Սալեհը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով skynewsarabia կայքը, նրա խոսքով հաճախորդների թվի նվազման հետևանքով ևս երկու հյուրանոցներ կփակվեն: Սալահն ընդգծել է, որ հյուրանոցային բիզնեսը երկրում ճգնաժամային իրավիճակում, սպասվում է գործազրկության աճ, որն այժմ կազմում է 30 տոկոս: «Հաճախորդների թիվը հյուրանոցներում չի գերազանցում 20 տոկոսը»,- նշել է նա:

Սալահի խոսքով` իշխանությունները մտադիր են ամսական աշխատավարձ վճարել նրանց, ովքեր աշխատանք են կորցրել հյուրանոցների փակման պատճառով:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Թունիսում հանվել է արտակարգ դրության ռեժիմը լողափի վրա հարձակումից հետո: Ահաբեկչական հարձակման հետևանքով 38 զբոսաշրջիկ էր զոհվել, այդ թվում` 30 բրիտանացի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում